Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի «Կովկասի ֆաունայի կենսաբազմազանությունը և նրա պահպանության խնդիրները» միջազգային գիտաժողովը
Սույն թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (Բաղրամյան 40, Փարամազ Ավեդիսյանի անվան շենքի Ալեքս եւ Մարի Մանուգյանների անվան սրահում` սենյակ № 106E), իր աշխատանքները կսկսի «Կովկասի ֆաունայի կենսաբազմազանությունը և նրա պահպանության խնդիրները» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարերկրյա մասնագետները հանդես կգան 50-ից ավելի գիտական զեկույցներով: Կքննարկվեն Կովկասի տարածաշրջանի ֆաունայի ուսումնասիրության և պահպանության վերաբերյալ բազմաթիվ հարցեր` այդ թվում կենդանական աշխարհի բազմազանության, էկոլոգիայի, կարգաբանության, գենետիկայի, ֆիլոգենետիկ զարգացման, մակաբուծաբանության, ֆիզիոլոգիայի, հյուսվածաբանության, բնապահպանության և այլն:
Գիտաժողովը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 29-ը: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան միջավայրի կենտրոնը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն