Լրահոս

14.12.2022 23:00


Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հիշատակին

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հիշատակին

Դեկտեբերի 13-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել ականավոր գիտնական, փիլիսոփա, պրոֆեսոր, ՀՌՀ Քաղաքական տեսության ամբիոնի հիմնադիր և առաջին ղեկավար, ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքիինստիտուտի գիտատեսական խմբի ղեկավար, ավելի, քան 160 գիտական աշխատանքների (այդ թվում նաև 30 մենագրություններիև գրքերի) հեղինակ Կառլեն Միրումյանի հիշատակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ​​ղեկավար Գևորգ Պողոսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Մատենադարանի գիտքարտուղար Վահե Թորոսյանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ենգոյանը և մի շարք այլ խոշոր գիտնականներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, այդ թվում Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, ով իր ելույթում ընդգծեց Միրումյանի նշանալի դերը ոչ միայն գիտության, այլև հոգևոր ճեմարանների զարգացման գործում։

Միջոցառման ընթաքում տեղի ունեցավ Կառլեն Միրումյանի՝ «Հայ մանկավարժական մտքի անթոլոգիա» և «Հայ քաղաքական միտք» գրքերի շնորհանդեսը, ինչպես նաև ականավոր գիտնականի գիտական աշխատանքներին նվիրված գիտաժողով։

Կարլեն Միրումյանը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն փիլիսոփայության, այլև քաղաքագիտության բնագավառում մեծ թվով գիտնականների կայացման վրա։ Նա ակնառու ներդրում ունեցավ հայ պատմաքաղաքական մտքի և քաղաքագիտության զարգացման, ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև հայագիտության ոլորտում։

«Ինքնության միջոցով է, որ կարելի է հասնել համամարդկային արժեքներին: Որովհետև եթե իմ «ես»-ը ոչնչացված չէ, ես պատրաստ եմ հարգել, ընդունել ինչ-որ խորթ բան։ Բայց ոչ իմ «ես»-ի հաշվին։ Մարդը չի կարող հարգել ընդհանրապես մարդկանց՝ առանց իրեն հարգելու»,-իր հարցազրույցներից մեկում ընդգծեց Կառլեն Միրումյանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը