Աշխարհ

14.12.2022 19:53


Հրապարակվել են iPhone 15 Ultra-ի հնարավոր դիզայնի պատկերները (տեսանյութ)

Հրապարակվել են iPhone 15 Ultra-ի հնարավոր դիզայնի պատկերները (տեսանյութ)

YouTube-ի Max Tech ալիքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են iPhone 15 Ultra-ի հնարավոր դիզայնի ռենդերները:Ռենդերները հիմնված են սպասվող նորույթի վերաբերյալ վերջին արտահոսքերի վրա։

Դատելով պատկերներից՝ iPhone 15 Ultra-ն կարող է պահպանել դիզայնի բազմաթիվ տարրեր նախորդ սերնդի մոդելներից:

Միաժամանակ սմարթֆոնի հետևի կափարիչը հարթ վահանակի փոխարեն կստանա կլորացված 2.5D ապակի, ինչպես iPhone-ի ներկայիս մոդելներում։

Նաև նկարներում iPhone 15 Ultra-չունի կորպուսից դուրս ցցված տեսախցիկի բլոկը: Միաժամանակ կարելի է նկատել պերիսկոպի մոդուլի առկայությունը, որի տեսքի մասին հայտնել են բազմաթիվ ինսայդերներ։

Ի թիվս այլ հատկանիշների, առանձնանում է նաև տիտանե շրջանակի և USB Type-C-ի առկայությունը։

Սպասվում է, որ iPhone 15 Ultra-ի շնորհանդեսը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերին, և դրա արժեքը կսկսի 1200 դոլարից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը