Լրահոս

14.12.2022 13:50


Սյունիքի մարզում բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը․ կա վիրավոր

Սյունիքի մարզում բախվել են DAF, HOWO բեռնատարներն ու KamAZ մակնիշի ավտոցիստեռնը․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Խաջիի վարած DAF մակնիշի, Սպարտակ Պողոսյանի վարած KamAZ մակնիշի ավտոցիստեռնը և Հայկ Բեգլարյանի վարած HOWO մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն և օպերատիվորեն ժամանած Մեղրիի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև տեղափովել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը