Արտակ Բեգլարյանն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարի գործի առնչությամբ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 26-ին (երկուշաբթի), ժամը 16.00-ին ՀՀ վարչական դատարանում (Գարեգին Նժդեհ 23) տեղի կունենա դատական նիստ, որտեղ կքննվի քաղաքացի Արտակ Բեգլարյանի հայցադիմումը «ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու մասին որոշման վերացման պահանջի մասին»:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը, մանուկ հասակում ականի պայթյունի հետևանքով կորցնելով տեսողությունը և 2006-2010 թթ. Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի քաղաքագիտություն բաժնի բակալավրիատը, 2011 թ. Հունվարի 26-ին փորձել է դիմել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում սովորելու համար, սակայն ԱԳՆ-ում մերժել են ընդունել դիմումի փաստաթղթերը: Այդ որոշումը ԱԳՆ պաշտոնատար անձինք բանավոր կերպով հիմնավորել են հայցվոր Արտակ Բեգլարյանի կույր լինելու փաստով և 13/02/2002թ.-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 121 որոշմամբ նախատեսված վիճարկելի սահմանափակումներով: Ավելին, սույն դիրքորոշումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից իր 21/02/2011թ.-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր տիկին Անահիտ Բախշյանին ուղղված իր թիվ 1/02574 գրությամբ: Փետրվարի 8-ին մամուլով տարածված իր խոսքում ԱԳՆ մամլո խոսնակը նույնպես հաստատել է արտգործ նախարարի շարունակական դիրքորոշումը՝ Հայցվորի դիմումը ընդունելը մերժելը ուղիղ կերպով պայմանավորելով Հայցվորի հաշմանդամության փաստով և կրթական գործընթացում համապատասխան տեխնիկական պայմանների բացակայությամբ:
Հայցվորը պնդում է, որ արտգործնախարարի կողմից իր դիմումի ընդունումը մերժելը իր կույր լինելու փաստով և առանց իրավական հիմքերի, ուղղակիորեն հանգեցրել է խտրականությունից զերծ լինելու և կրթություն ստանալու իր իրավունքների խախտման՝ համաձայն ՀՀ սահմանադրության, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006 թվականին ընդունված համապատասխան բանաձեւով հաստատված Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 22/09/2010թ.-ին) և մի շարք այլ ներպետական ու միջազգային իրավական նորմերի, որոնց կարող եք ծանոթանալ հայցադիմումում, որը կցվում է սույն հաղորդագրությանը: