Լրահոս

23.09.2011 00:32


Իլյա Երկրորդ. «Ժողովուրդը երբեք չի հաշտվի Վրաստանի մասնատման հետ»

Իլյա Երկրորդ. «Ժողովուրդը երբեք չի հաշտվի Վրաստանի մասնատման հետ»

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը հանդիպել է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Խրիզոստոմոսի հետ։ Վրաց պատրիարքը Խրիզոստոմոսի այցը անվանել է «պատմական»։

-Մեր եկեղեցիների ճակատագրերը շատ նման են։ Մենք ցավով ենք նշում այն փաստը, որ Աբխազիան և Ցխինվալի շրջանը գրավված են հարևան երկրի կողմից։ Կուզենայի ասել, որ մեր ժողովուրդը երբեք չի հաշտվի Վրաստանի մասնատման հետ, ինչպես և Կիպրոսը երբեք չի հաշտվի իր երկրի մասնատման հետ,– հայտարարել է Իլյա Երկրորդը։

Այս խորագրի վերջին նյութերը