Լրահոս

12.12.2022 16:53


Հայտնի է` ով է Աբովյանում խեղդամահ արել 78-ամյա կնոջը

Հայտնի է` ով է Աբովյանում խեղդամահ արել 78-ամյա կնոջը

Ոստիկանները պարզել են, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 78-ամյա կնոջը խեղդամահ է արել նրա քրոջ 25-ամյա թոռը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին»,–գրված է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը