Լրահոս

24.10.2011 00:25


Թուրքիան մերժել է Իսրայելի օգնության առաջարկը

Ինչպես հյատնում է «Ռոյթերս» գործակալությունը, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիան մերժել է ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ օգնություն ցուցաբերելու՝ Իսրայելի առաջարկը:

–Այս պահին նրանց պատասխանը բացասական է, սակայն եթե նրանք տեսնեն, որ  իրենց ավելի շատ օգնություն է պետք, կամ եթե մտափոխվեն, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, և մենք պատրաստ ենք օգնել,–ասել է նա:

Նշենք նաև, որ առնվազն տաս երկիր (Հայաստանը, Հունաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Ռուսաստանը) այդ թվում Իսրայելն իրենց օգնությունն էին առաջարկել Թուրքիային` Վան քաղաքի տարածքում  տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով հաստատված զոհերի թիվը հասնում է 200–ի:

Այս խորագրի վերջին նյութերը