Աշխարհ

12.12.2022 19:12


25 օրում՝ դեպի Լուսին և հետ. ՆԱՍԱ-ի «Օրիոն» տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում (տեսանյութ)

25 օրում՝ դեպի Լուսին և հետ. ՆԱՍԱ-ի «Օրիոն» տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում (տեսանյութ)

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Օրիոն» տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում. այն ավելի քան 25 օր անցկացրել է տիեզերքում՝ թռչելով դեպի Լուսին և հետ:

Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի ափերի մոտ՝ ավարտելով ՆԱՍԱ-ի ինքնավար (անօդաչու) առաքելությունը դեպի Լուսին՝ «Աչտեմիս» ծրագրի շրջանակում:

Մթնոլորտում ամբողջությամբ այրվել է տիեզերանավի սպասարկման հատվածը։

Այժմ ՆԱՍԱ-ի ինժեներները վերջին փորձարկումներն են անցկացնում ջրում, որից հետո «Օրիոն»-ը կբեռնվի USS Portland դեսանտային նավի վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը