ՊՆ. « Հայաստանը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունների կապակցությամբ, թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա
ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել: