Աշխարհ

12.12.2022 14:01


Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր

Կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել են Արցախին վերաբերող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, riafan.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլում։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահը զանգահարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը