Լրահոս

22.09.2011 18:04


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ և կրծքավանդակի վնասվածքներով մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, դեռևս չպարզված հանգամանքներում, Բակունցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կամ անձանց կողմից դանակի հարվածի հետևանքով կրծքավանդակի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Հակոբ Բուդաղյանն է, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու, իսկ մահացածը 25-ամյա Դավիթ Օհանյանն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը