Աշխարհ

12.12.2022 10:42


Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել (տեսանյութ)

Ջրհեղեղ Անթալիայում. իշխանությունը հայտարարել է, որ 50 տարի նման աղետի չեն բախվել (տեսանյութ)

Ուժեղ տեղատարափը հեղեղումներ է առաջացրել Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Star թերթին։

Տարերքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը. ջրհեղեղը մեքենաներ է քշել–տարել, ավերված կամուրջներ կան։ Կումլուջայի շրջանի իշխանությունը հայտարարելէ, որ «հիսուն տարի նման իրավիճակի չեն բախվել»։

«Անթալիայի Կումլուջա շրջանում երեկոյան տեղատարափ անձրևն ու ամպրոպը սաստկացել են կեսգիշերից հետո։ Մի քանի շրջաններում տեղացած հորդառատ անձրևից հետո շրջանի կենտրոնով անցնող Գավուր առվակը հեղեղվել է։ Փողոցներն ու պողոտաները վերածվել են լճի, կայանված մեքենաները ողողվել են սելավաջրերով։ Հարյուրավոր ջերմոցներ հեղեղվել են։ Բջջային հեռախոսներով նախազգուշացումներ են եկել՝ «Դուրս մի՛ եկեք ձեր տներից», «Դուրս մի՛ եկեք փողոց»»,-գրում է պարբերականը։
Կումլուջայի և Ֆինիքեի շրջաններում ջրհեղեղի պատճառով տարրական ու միջնակարգ դպրոցներում ուսուցումը մեկ օրով դադարեցվել է։

Նշենք, որ Կումլուջա շրջանը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Անթալիա քաղաքից մոտ 90 կմ դեպի արևմուտք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը