Կարծիք

11.12.2022 18:38


Աննա-Էրատո, վե՛րջ տուր այս էժանագին տրագիկոմեդիաներին (լուսանկար)

Աննա-Էրատո, վե՛րջ տուր այս էժանագին տրագիկոմեդիաներին (լուսանկար)

Աննա-Էրատոն լուսանկար է հրապարակել, թե ինչպես է ամուսնու հետ հանգիստ զբոսնում Երևանի Աբովյան փողոցով... Լուսանկարից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս երկուսն առանց թիկնապահների են, բայց միևնույն ժամանակ փողոցի այդ հատվածը, որը միշտ մարդաշատ է, չգիտես ինչու՛ գրեթե դատարկ է...

Հասկանալի է, որ Աննա-Էրատոն և նրա ամուսինը, ովքեր վերջերս Օպերայից կառավարության շենք գնալուց մի քանի տասնյակ թիկնապահներով էին շրջապատված և տապալեցին "անվախ ժողվարչապետ Նիկոլ" բեմադրությունը, փորձում են կրկին ապացուցել, որ "ժողվարչապետն ու նրա ժողկնիԳը" իրենց իսկ ընտրած ժողովրդից չեն վախենում և հանգիստ մարդամեջ են դուրս գալիս, գնում են սրճարան և այլն...

Իսկ եթե Նիկոլն այդքան անվախ է, ապա ինչո՞ւ է ԱԺ դահլիճ մտնում թիկնապահներով. մի բան, որն իրեն թույլ չի տվել Հայաստանի որևէ նախկին ղեկավար... Ումի՞ց է Նիկոլ Անհողը սարսափում և վախենում ԱԺ դահլիճում... Կամ առավոտ շուտ Եռաբլուր գնալուց ինչու՞ է Նիկոլն այդքան թիկնապահներով գնում պանթեոն... Կամ հանդիպումների ինչու՞ է տասնյակ թիկնապահներով ժամանում...

Աննա-Էրատո, վե՛րջ տուր այս էժանագին տրագիկոմեդիաներին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение 15 человек, люди стоят и на открытом воздухе

Այս խորագրի վերջին նյութերը