Լրահոս

11.12.2022 09:21


Առինջի կամարի հարևանությամբ բախվել է 2 Mercedes, կա 6 վիրավոր

Առինջի կամարի հարևանությամբ բախվել է 2 Mercedes, կա 6 վիրավոր

Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com—ի փոխանցմամբ՝ ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենա։ Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները։

Այս խորագրի վերջին նյութերը