Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը
2011թ. սեպտեմբերի 18-ին ԼՂՀ 227 համայնքներից 209-ում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, ընդ որում 148-ում համայնքների ղեկավարների, 206-ում համայնքի ավագանու անդամների ընտրություններ, 18 համայնքներում ընտրություններ չեն անցկացվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը չլրանալու կապակցությամբ:
ԸՍՏ ԼՂՀ ԿԸՀ–ի տվյալների՝ ընտրությունների օրը 209 համայնքների հիմնական և լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկված 93243 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 54697 ընտրողներ կամ նրանց 58,66%-ը: Հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ և 206 համայնքներում՝ 1071 ավագանու անդամներ:
Հանրապետության որոշ համայնքներում տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների համաձայն համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած է ճանաչվել Ասկերանի շրջանի Մադաթաշեն և Լուսաձոր, Հադրութի շրջանի Կարմրակուճ, Մարտունու շրջանի Պառավաթումբ, Քաշաթաղի շրջանի Արախիշ և Դրախտաձոր համայնքներում՝ միակ թեկնածուն քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից պակաս քվեներ ստանալու պատճառով:
Տարածքային ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջի դիմումներ են ստացվել Մարտունու շրջանի Մյուրիշենի և Սոսի համայնքների ղեկավարների թեկնածուների կողմից:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչության իրականացման և, հատկապես, քվեարկության կազմակերպման ու ընտրությունների արդյունքների ամփոփման աշխատանքները դիտարկել և լուսաբանել են 7 միջազգային և 11 տեղական դիտորդներ, 31 լրագրողներ:
Դիտորդների կողմից նշվել է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ազատ մրցակցության և ժողովրդավարության պայմաններում:
Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն Ստեփանակերտի համայնքի ղեկավարի` քաղաքապետի թեկնածուների օգտին քվեարկած ընտրողների թիվը կազմել է՝ Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի–3731՝ 24,36 %, Գրիգորյան Սուրեն Ալեքսանդրի–9581՝ 62,57 %, Հասրաթյան Մարատ Ռուսլանի–2001՝ 13,07 %։ Արդյունքում Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը
2011թ. սեպտեմբերի 18-ին ԼՂՀ 227 համայնքներից 209-ում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ, ընդ որում 148-ում համայնքների ղեկավարների, 206-ում համայնքի ավագանու անդամների ընտրություններ, 18 համայնքներում ընտրություններ չեն անցկացվել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը չլրանալու կապակցությամբ:
ԸՍՏ ԼՂՀ ԿԸՀ–ի տվյալների՝ ընտրությունների օրը 209 համայնքների հիմնական և լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկված 93243 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 54697 ընտրողներ կամ նրանց 58,66%-ը: Հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ և 206 համայնքներում՝ 1071 ավագանու անդամներ: Հանրապետության որոշ համայնքներում տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների համաձայն համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած է ճանաչվել Ասկերանի շրջանի Մադաթաշեն և Լուսաձոր, Հադրութի շրջանի Կարմրակուճ, Մարտունու շրջանի Պառավաթումբ, Քաշաթաղի շրջանի Արախիշ և Դրախտաձոր համայնքներում՝ միակ թեկնածուն քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից պակաս քվեներ ստանալու պատճառով: Տարածքային ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջի դիմումներ են ստացվել Մարտունու շրջանի Մյուրիշենի և Սոսի համայնքների ղեկավարների թեկնածուների կողմից: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչության իրականացման և, հատկապես, քվեարկության կազմակերպման ու ընտրությունների արդյունքների ամփոփման աշխատանքները դիտարկել և լուսաբանել են 7 միջազգային և 11 տեղական դիտորդներ, 31 լրագրողներ: Դիտորդների կողմից նշվել է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ազատ մրցակցության և ժողովրդավարության պայմաններում:

7or.am