Աշխարհ

10.12.2022 15:08


Թինա Թըրների կրտսեր որդուն մահացած են գտել

Թինա Թըրների կրտսեր որդուն մահացած են գտել

Թինա Թըրների որդուն՝ Ռոնալդին, մահացած են գտել սեփական տանը։ Նրա կինը՝ Աֆիդան, ամուսնու մահվան մասին հայտնել է TMZ-ին։

62-ամյա Ռոնիին մահացած են գտել Սան Ֆրանցիսկոյում։ Հարևանները ոստիկանություն են կանչել և փորձել օգնել տղամարդուն, սակայն չեն հասցրել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան արձանագրել է նրա մահը։ Վերջին տարիներին Ռոնալդը տառապում էր քաղցկեղից։

Երկրպագուներն արդեն ասում են, որ 83-ամյա Թըրներին վերջին տարիներին հետապնդում է չար ճակատագիրը։ Չորս տարի առաջ նրա ավագ որդին` Քրեյգը, ինքնասպան եղավ. նա 59 տարեկան էր։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը