«Հարցեր միշտ կան». Բիշքեկում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,
Մենք բոլորովին վերջերս ենք հանդիպել Երևանում, որտեղ Դուք – կարծում եմ՝ կհամաձայնեք – հաջող անցկացրեցիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ ստեղծել էիք՝ բոլորիս համար բազմաթիվ կարևոր հարցերի բաց քննարկման համար։ Այսօր այստեղ ենք հանդիպում։ Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք նման ձևաչափերը երկկողմ բանակցությունների համար։
Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր - Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին - առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է։
Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան, և ես ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։
Այսօր մենք բավական հաջող, կառուցողական նիստ ունեցանք և փաստացի արդեն քննարկել ենք տնտեսական հարցերի ողջ շրջանակը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Դուք արդեն խոսեցիք մեր փոխադարձ առևտրաշրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է։ Հուսով եմ՝ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ կհաջողվի պահպանել նկատվող դինամիկան։
Իհարկե, մեր օրակարգը շատ հագեցած է։ Վստահ եմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ, և ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը։
Ցավոք, վերջերս մենք նաև տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»: