Աշխարհ

09.12.2022 15:48


Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառով (տեսանյութ)

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառով (տեսանյութ)

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել Է ճեպազրույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել Է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել Է նրա մեկ այլ գործընկերոջ:

«Կարո՞ղ եք արդյոք պատասխանել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցին: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ պատասխնել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին հարցին, երբ նախագահը հանդիպում է աֆրիկյան 50 ղեկավարների հետ: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ ինձ հարցի իրավունք տալ»,-շասել Է լրագրողը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա:

«Դա բարդ չէ, ես պատասխանել եմ»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դուք մեզ թույլ չեք տալիս հարց տալ»,-կրկին բացականչել Է լրագրողը: «Դուք ինձ թույլ կտա՞ք պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ես հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին, բայց Դուք թույլ չտվեցիք: Այնպես որ, Ձեր մյուս գործընկերն այժմ հարց կտա»,-հավելել Է նա: «Թույլ տվեք Ձեզ հարց տալ ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին»,-կրկին առարկել Է լրագրողը: «Ես բառացիորեն հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին:

Դուք ինձ ընդհատեցիք»,-ի պատասխան ասել Է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն թղթակիցը շարունակել Է վեճը: «Լավ, բոլորին շնորհակալություն: Կտեսնվենք վաղը»,-ասել Է Ժան-Պիեռը և դուրս եկել սրահից՝ ճեպազրույցն ավարտելով ժամանակից շուտ: Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում վեճ Է ծագում հարց տալու հնարավորության և հերթականության շուրջ: Նոյեմբերին Ժան-Պիեռն արդեն վեճի Է բռնվել երկու լրարգողների հետ հենց նույն առիթով:

Տվյալ հատվածը կարող եք դիտել տեսանյութի 1:25:00 րոպեից։

Այս խորագրի վերջին նյութերը