Նախագահի խոսքերը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, տարածվո՞ւմ են արդյոք մանկապարտեզ քանդողների վրա
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ Վարչապետին ահազանգել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի ապօրինի քանդման առնչությամբ: Պատգամավորը նամակում բարձրացրել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների օտարման հետ կապված օրենքին հակասող փաստերի վերաբերյալ հարցեր: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում պատգամավորի նամակը:
«2008 թվականի մարտի 31-ին Վարչապետ Սերժ Սարգսյանի` Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն` «Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումն է»:
Փաստորեն, ՀՀկառավարություննասումէ, որՀայաստանումպետքէնախադպրոցականհիմնարկներըպաշտպանվածլինեն:
2007 թվականից այս խնդիրն անընդհատ բարձրացվել է, եւ ես անձամբ եղել եմ մանկապարտեզում, որը, չնայած ունի հիմնանորոգման կարիք, սակայն իր խաղահրապարակով եւ կանաչ պարտեզով երեխաների համար հրաշալի տարածք է:
Նախագահի խոսքերը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, տարածվո՞ւմ են արդյոք մանկապարտեզ քանդողների վրա
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ Վարչապետին ահազանգել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի ապօրինի քանդման առնչությամբ: Պատգամավորը նամակում բարձրացրել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների օտարման հետ կապված օրենքին հակասող փաստերի վերաբերյալ հարցեր: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում պատգամավորի նամակը:
«2008 թվականի մարտի 31-ին Վարչապետ Սերժ Սարգսյանի` Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն` «Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավումն է»: Փաստորեն, ՀՀ կառավարությունն ասում է, որ Հայաստանում պետք է նախադպրոցական հիմնարկները պաշտպանված լինեն:
Սակայն շարունակվում են ծնողների բողոքները մանկապարտեզները քանդելու վերաբերյալ: Վերջերս «Facbook» սոցիալական ցանցում բարձրացվել էր Երեւանի Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի փակվելու մասին լուրը, որի մասին հարցում եմ արել Երեւանի քաղաքապետին, իսկ այսօր ինձ են դիմել Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող թիվ 26 ՆՈՒՀ հաճախող 100 երեխաների ծնողներ եւ հայտնել են այն մասին, որ այդ մանկապարտեզը ենթակա է քանդման:
2007 թվականից այս խնդիրն անընդհատ բարձրացվել է, եւ ես անձամբ եղել եմ մանկապարտեզում, որը, չնայած ունի հիմնանորոգման կարիք, սակայն իր խաղահրապարակով եւ կանաչ պարտեզով երեխաների համար հրաշալի տարածք է:
Ստիպված եմ կրկին հիշեցնել 2005 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որի համաձայն` «Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով»:
Խնդրում եմ ,ԱԺ կանոնակարգե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե