Լրահոս

22.09.2011 16:15


ԿԲ նախկին նախագահ. «Հայաստանի ամենամեծ պրոբլեմը զբաղվածության խնդիրն է»

ԿԲ նախկին նախագահ. «Հայաստանի ամենամեծ պրոբլեմը զբաղվածության խնդիրն է»

ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, խոսելով ժողովրդագրական խնդիրների մասին, ասել է, թե 20 տարվա ընթացքում բնակչության նվազում է գրանցվել։

Նրա խոսքերով՝ այս տարի մոտ 10%–ով նվազելու է նաև ծնելիության մակարդակը։ Բանախոսը հավաստիացրել է, թե 2011թ. արտագաղթի թվերն այս տասամյակի ամենաբարձր ցուցանիշն են լինելու։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի խոսքերով՝ այժմ արտագաղթն ունի բացասական ցուցանիշ, որը հավասար է 89 հազ.–ի, սակայն դա չի կարող ճիշտ ցույց տալ իրավիճակը, քանի որ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին Հայաստան են վերադառնալու արտագնա աշխատանքի մեկնողները։

Համաձայնելով Բ. Ասատրյանի կարծիքին՝ ՀՀԿ–ական պատգամավորն ասել է, թե ժողովրդագրական ոլորտում մեծ խնդիր կա, քանի որ մանկածնության մակարդակը նվազել է՝ գործակիցը հասնելով 1,35–ի, այնինչ պարզ վերատադրության համար պետք է լինի ամենաքիչը 2,1։

–Հայաստանի ամենամեծ պրոբլեմը զբաղվածության խնդիրն է։ Գյուղատնտեսությամբ զբաղված է մոտ 500 000 մարդ, սակայն այն թվով արտադրանք, որ տալիս է մեր գյուղացին, զարգացած երկրներում նույնքան արտադրանքը ապահովում է  25 000 հոգին։ Հայաստանում այսօր գործազուրկ է մոտ 400 000 մարդ,–ընդգծել է Բ. Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը