Նոր Զելանդիայում ցանկացողները կարող են ապրել «Մատանիների տիրակալը» ֆիլմից հոբիթների տանը
Նոր Զելանդիայում ցանկացողները կարող են ապրել «Մատանիների տիրակալը» ֆիլմից հոբիթների տանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Airbnb բնակարանների ամրագրման ծառայության կայքում։
Օբյեկտի սեփականատերերն առաջին անգամ գրքերի և ֆիլմերի հայտնի շարքի երկրպագուներին առաջարկել են մի քանի օրով կանգ առնել այն վայրում, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները: Ընդ որում՝ մեկ գիշերվա համար ապրելու արժեքը կկազմի ընդամենը վեց դոլար։
Հոբիթոնը գտնվում է Ուայկատո շրջանում։ Անսովոր Տունն ունի երկու ննջասենյակ, սանհանգույց, խոհանոց, հյուրասենյակ բուխարիով, ինչպես նաև փոքրիկ ծածկված պատշգամբ։
Ամրագրումները հասանելի կլինեն դեկտեմբերի 13-ից, իսկ 2023 թվականի մարտին միայն երկու գիշեր հնարավոր կլինի մնալ անսովոր վայրում: Նման հնարավորություն կտրվի երեք մարդու, ովքեր կհասցնեն ամրագրել հոբիթների տունը։ Կեցության արժեքը ներառում է տոնական ընթրիք «Կանաչ վիշապ» հյուրանոցում, ինչպես նաև էքսկուրսիա ֆիլմերի նկարահանման վայրերում։

Աղբյուրը՝ news.am