Կարծիք

09.12.2022 09:24


Նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է

Նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է

Իսկապես,, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամաբ կատարված վանդալությունը։

Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։

<<Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք>>, հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։

Իհարկե, մարդու շունչ է կտրվում անզորությունից, այս համատարած ուրացումից, ապազգային ու անհայրենիք տեսակից, բայց, եթե սրանք առանց մեղքի ու պատասխանատվության զգացումի Արցախի 75%-տվեցին, էլ ի՞նչ սպասես․․․

Հ․Գ․ Առանց բարոյական արժեքների ու կարմիր գծերի քաղաքականությունն ուրիշ հասցե ունի․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը