Լրահոս

22.09.2011 14:35


Լավրովն ու Դավութօղլուն մտքեր են փոխանակել

Լավրովն ու Դավութօղլուն մտքեր են փոխանակել

Սեպտեմբերի 21–ին Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 66–րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ մի շարք հարցեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ նախագծերին։ Տեղի է ունեցել միջազգային հրատապ խնդիրների շուրջ մտքերի փոխանակում՝ այդ թվում՝ մերձավորարևելյան կարգավորման հարցում և Սիրիայում ու Եմենում իրավիճակի վերաբերյալ։ Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել նաև կիպրոսյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը