Լրահոս

22.09.2011 14:32


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը ԼՂՀ–ում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը ԼՂՀ–ում կայացած  ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանությունը 2011թ. սեպտեմբերի 18-ին ԼՂՀ–ում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության վերաբերյալ.

«Ռուսաստանը սերտ կապերի մեջ լինելով Մինսկի խմբի համանախագահող գործընկերների՝ ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ՝ ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։ Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանական և հայկական կողմերին ՝ ղարաբաղյան թնջուկի փոխզիջումային հանգուցալուծումը ամենաարագ ժամկետներում գտնելու համար։

Մենք հաստատում ենք տարածքային ամբողջականության, ուժի չգործադրման սկզբունքները՝ նույն կերպ ընդունելով նաև միջազգային իրավունքի մյուս սկզբունքները։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» անկախ պետության կարգավիճակում։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը