Լրահոս

22.09.2011 13:49


Հայ երիտասարդները բաց նամակով դիմել են Վ. Պուտինին

Ռուսաստանի Դաշնության Վարչապետ

Վ.Վ.Պուտինին

Բաց Նամակ

Հարգարժան Վ.Վ. Պուտին` խորին հարգանք տածելով Ձեր եւ Ձեր ազգի նկատմամբ, ցավով ուզում  ենք տեղեկացնել, որ ս/թ սեպտեմբերի 20-ին Կենտրոն հեռուստալիքի  «Ուրվագիծ» հեռուստահաղորդման հյուր Ռոսսոտրուդնիչեստվայի ներկայացուցչության ղեկավար Կրիվոպուսկովը մի քանի րոպե խոսելով Երեւանում բացվող Ռուսական Գրքի տուն ծրագրի մասին հպարտությամբ նշեց, որ բացման արարողությանը մասնակցելու է Պրյախինը:  Մինչ այդ մամուլից մենք տեղեկացել էինք, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էք լինելու Դուք, եւ հայտնում ենք Ձեզ, որ այս անձը 2009 թվականից ՀՀ-ում իր գործունեությամբ մշտապես նպաստել է ռուսական ամեն ինչ նկատմամբ ատելության առաջացնելուն:  Նրա մասնակցությամբ ցանկացած ծրագիր մեր կողմից մերժելի է եւ մենք դիմում նեք Ձեզ, որ կանգնեցնեք Ձրագրի իրականացումը եւ ընդհանրապես Կրիվոպուսկովին տարեք մեր երկրից, որովհետեւ նա , սեպ է խրում  մեր դարավոր  բարեկամության մեջ:

Հ.Գ. Մենք չենք սիրում, երբ մեզ ստիպում են, Մենք սիրում ենք, երբ մեզ հետ համագործակցում են:

Հայ երիտասարդներ

Այս խորագրի վերջին նյութերը