Լրահոս

22.09.2011 13:34


Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամները գոհ են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Եվրանեսթում հայակական պատվիրակության անդամներ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել են Եվրանեսթի լիագումար նիստի վերջին զարգացումները՝ նշելով, որ կարողացել են խոչընդոտել հակահայ բանաձևի ընդունումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացարել էինք, Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը տեքստ էր ներկայացրել, որում նշված էր, թե հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության իրավունքի հիման վրա: Հետագայում այն պետք է դառնար բանաձև՝  ընդգրկվելով Եվրանեսթի աշխատանքներն ամփոփող փաստաթղթում։

Լիլիթ Գալստյանի խոսքերով՝ «փորձ էր արվում Ադրբեջանի և, ցավոք, նաև Վրաստանի կողմից շրջանցել ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։ Վահե Էնֆիաջյանն, իր հերթին նշեց, որ Հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական հայացքներից համախմբված էր։

«Հայկական պատվիրակությունն այս ամիսներին չերևացող, բայց հսկայական աշխատանք է կատարել»,-ընդգծել է  Ստյոպա Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ Եվրանեսթի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է Երևանում նոյեմբերին: «Ես կարծում եմ` դա լավ արդյունք է»,- ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը