Աշխարհ

06.12.2022 14:26


Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում։

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

Պատգամավորը կարծում է, որ «բանակցությունները կողմնակի միջամտությունից և ինտրիգներից պաշտպանելու այլ միջոց գոյություն չունի»: Նա կոչ է անում Հայաստանին համոզել, որ «նրան կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները»։

«Բաքուն, Երևանն ու Անկարան ավելի մոտ են և անվտանգ, քան Պրահան կամ Սոչին։ Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը երեք երկրների մայրաքաղաքներում միակ ելքն է։ Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմի և թշնամանքի մեջ»,-ընդգծել է Օրուջը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը