Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև իրավապայմա-նագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում:
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև իրավապայմա-նագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում:
ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայություն