Աշխարհ

06.12.2022 12:20


Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչության ամբողջական արգելքի մասին օրենքը

Պուտինը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչության ամբողջական արգելքի մասին օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որի նպատակն է արգելել այն նյութերի տարածումը, որոնցում, ըստ ՌԴ իշխանությունների, «ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանման, մանկապղծության, սեռափոխության» քարոզ կա։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

Արդյունքում այն ֆիլմը, որում ռուսական իշխանությունները նման քարոզչություն կտեսնեն, չի կարող ստանալ վարձույթում հայտնվելու համար անհրաժեշտ վկայական։

Առանձին արգելվում է նման տեղեկատվության տարածումը անչափահասների շրջանում, սահմանվել են նաև տուգանքներ։

Այսպիսով, «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության» արգելքը խախտելու համար քաղաքացիների համար տուգանք 50 000-ից 400 000 ռուբլի է, պաշտոնատար անձանց համար՝ 100 000-ից 800 000, իրավաբանական անձանց համար՝ 800 000-ից մինչև 5 միլիոն կամ գործունեության կասեցում մինչև 90 օրով։

«Մանկապղծության քարոզչության» արգելքը խախտելու համար քաղաքացիների համար տուգանքը կտատանվի 200 000-ից մինչև 800 000 ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 400 000-ից 2 միլիոն ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 միլիոնից մինչև 10 միլիոն ռուբլի կամ գործունեության կասեցում մինչև 90 օրով։

Անչափահասների շրջանում քարոզչական տեղեկատվություն տարածելու համար, որը «կարող է ստիպել նրանց փոխել սեռը», քաղաքացիների դեպքում կպատժվի 50 հազարից մինչև 200 հազար ռուբլի տուգանքով, 100 հազարից մինչև 400 հազար՝ պաշտոնյաների համար, 800 հազար ռուբլիից մինչև 4 միլիոն ռուբլի կամ գործունեության կասեցում մինչև 90 օր՝ իրավաբանական անձանց համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը