Լրահոս

22.09.2011 13:10


Քաղաքագետ. «Ո՞րն է մեր ինքնությունը, ո՞ր աշխարհին ենք մենք պատկանում»

Այսօր հրավիրված ասուլիսին  Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը  խոսել է Հայաստանի  անկախության երեք գլխավոր ձեռքբերումների մասին։ «Եթե չլիներ Հայաստանի անկախությունը Ղարաբաղն արդեն հայաթափված կլիներ »,–ասել է բանախոսը՝ որպես անկախության առաջին ձեռքբերում համարելով այն, որ անկախությունը Հայաստանին տվեց Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու հնարավորություն:

Ըստ Գրիգորյանի՝ Անկախ Հայաստանի երկրորդ ձեռքբերումը Հայաստանի ստացած հնարավորությունն է՝  միջազգային ամենաբարձր ատյաններից հնչեցնելու իր բոլոր կարևորագույն հարցերը, ազգային խնդիրները։

Երրորդ ձեռքբերումն էլ՝  անկախության հռչակումից հետո պետականաշինության գործընթաց սկսելն էր:

Ինչ վերաբերում է անախության տարների բացթողումներին, քաղաքագետը նշել է, թե այսօր պարզ երևում է, որ լղոզվել են այն շեշտադրումները , որոնք կային անկախությունը հռչակելու օրերին՝ ընգծելով, թե  ժամանակն է, որ պատասխան տան պարզ մի քանի փիլիսոփայական հարցերի. «Նախ՝ ի՞նչ է իշխանությունը, քանի որ շատերը մտածում են, որ իշխանությունը փող աշխատելու ձև է։ Մյուս խնդիրը՝ դա իշխանությունների տարանջատման խնդիրն է: Իշխանությունը պետք է պատասխան տա նաև այն հարցին, թե արդյո՞ք բոլորս հավասար ենք օրենքի առջև: Վերջապես,  ո՞րն է մեր ինքնությունը, ո՞ր աշխարհին ենք մենք պատկանում»:

Այս խորագրի վերջին նյութերը