Լրահոս

22.09.2011 12:28


Մահացել է բնակարանում

Սեպտեմբերի 21-ին` ժամը 23.41-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելյակով փողոցի թիվ 5 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ Օվսաննա Աջանմողլյանը  չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել և  հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին 1939թվականին ծնված Օվսաննա Աջանմողլյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը