Համերգի ժամանակ երկրպագուներին վիրավորելուց ու բարձրախոսը դեն նետելուց հետո Գրիգորի Լեպսը ծեծկռտուք է կազմակերպել Սանկտ Պետերբուրգի բարերից մեկում (տեսանյութ)
Երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգի բարերից մեկի մոտակայքում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Ինչպես հաղորդում է fontanka.ru-ն, դեկտեմբերի 2-ին կայացած սկանդալային համերգից հետո, որի ժամանակ երաժիշտը նախ վիրավորել է երկրպագուներին, ապա վերջին կատարման ընթացքում դեն նետել բարձրախոսն ու հեռացել, Լեպսը հանգստանալիս է եղել Ֆինեգանս բարում, երբ հաստատության մեկ այլ հաճախորդի հետ վեճի է բռնվել։
Վիճաբանությունը, որը քիչ անց վերածվել է ծեծկռտուքի, տեղ է ունեցել կեսգիշերից հետո՝ դեկտեմբերի 3-ին։ Լեպսը, նրա անվտանգության աշխատակիցներն ու հաստատության հաճախորդներից մեկը դուրս են եկել հաստատությունից, ինչից հետո կրքերը միայն էլ ավելի են բորբոքվել։
Ինչպես երևում է հրապարակված կադրերում, անվտանգության աշխատակիցները փորձել են միջամտել ու կանխել ծեծկռտուքը, սակայն ներկաներից մեկն անուամենայնիվ հարվածել է Լեպսի հետ վեճի բռնված տղամարդուն, ինչից հետո սկսել է հարվածներ հասցնել արդեն երաժիշտը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչի հետ վեճի բռնվածը Դմիտրի անունով 39-ամյա տղամարդ է, որը դեմքին ստացած հարվածների հետևանքով քթի կոտրվածք ունի։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածն արդեն դիմել է իրավապահներին և բողոք է ներկայացրել Լեպսի դեմ։