Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել
Ղարաբաղ ուղարկված մի խումբ ադրբեջանցի մասնագետների խումբը, որը «բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա հետ կապված բնապահպանական հետեւանքները հետաքննելու ու վերահսկելու համար» ուղարկվել է Ղարաբաղ, շաբաթ օրը Խոջալուում խաղաղապահ ուժերի շտաբում քննարկումներ է անցկացրել խաղաղապահների հրամանատարության հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարությանը։
«Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերի պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի աշխատակիցները Խոջալուում խաղաղապահ ուժերի շտաբում բանակցություններ են անցկացրել խաղաղապահների հրամանատարության հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական կողմը, քննարկումների ընթացքում «կրկին արտահայտվել է ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ապօրինի տնտեսական գործունեության շրջանակներում օգտակար հանածոների անօրինական շահագործման, ինչպես նաեւ այդ բնապահպանական եւ այլ հետեւանքների հետ»:
«Ընդգծվել է մոնիթորինգի, գույքի հաշվառման եւ բնապահպանական հետազոտությունների անցկացման կարեւորությունը հանքավայրերում, որտեղ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում է կատարվում»,-հավելել են նախարարությունից։
Հաղորդվել է, որ ժամը 18:00-ի սահմաններում նշված գերատեսչությունների աշխատակիցները վերադարձել են Շուշի։
«Խոջալուի խաղաղապահ ուժերի շտաբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում սկսվել է ճանապարհային քարտեզի պատրաստում՝ Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության եւ համապատասխան այլ կառույցների մասնակցությամբ՝ տարածքում նշված ուղղություններով աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտնել են Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Կարին խաչմերուկում փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ իրենց քայլը բացատրելով բնապահպանական պատճառներով։
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ավելի քան երեք ժամ տեւած բանակցություններից հետո մայրուղին բացվել է։