Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառներ Վրաստանում
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված էին ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի եւ Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլեւ միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Այնուհետեւ Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգեւատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների եւ համույթների կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական եւ ժողովրդական երգեր: