Կարծիք

03.12.2022 16:51


ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ ՉԻ՛ լռի, մե՛նք չենք լռի. ե՛ս չեմ լռի

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ ՉԻ՛ լռի, մե՛նք չենք լռի. ե՛ս չեմ լռի

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ զավակիս մասին եմ հիմա գրելու։

Երեկ Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հետ կռիվ էինք տալիս։ Հրաժարվում էին Արցախից, Արցախի Հանրապետությունից, ինքնորոշման իրավունքից։ Փորձում էինք համոզել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր զավակին տեր դառնալ։ Հայությունը պետք է իր արցախահայությանը տեր կանգնել։

Մեկ պահ դուրս ելա նիստերի դահլիճից ու զանգ ստացա՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ ՀՌՀ մրցույթում զրկել են համահանրապետական հեռարձակման իրավունքից։

Լրագրողները մոտենում, մեկնաբանություններ էին խնդրում։ Չէի արձագանքում։ ԶԱՎԱԿԻՍ մասին էր խոսքը։ Չգիտեի մանրամասները։

Հիմա արդեն ավելի հանդարտ կարող եմ արձանագրել։ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է Երկիր Մեդիային համապետական հեռարձակումից զրկելու բոլոր պատճառաբանությունները, չկա չափորոշիչների, ծրագրային պարտավորությունների մրցակցություն։

Երկիր Մեդիան այս ամենում անմրցակցելի է։ Համեմատականները մնացյալ պայմանական հաղթողների հետ եւս անտեղի կլինեն։ Մեկը տատու սնդուկից հանած հին հաղորդումներով է հեռարձակվում, լցնում իր եթերը, որն իր պարտավորություններով պետք է լիներ աննախադեպ, մյուսը՝ շեղվել է պարտավորությունների բոլոր չափորոշիչներից, մեկ այլը՝ մեկ անձի գովերգման շքերթին դադար չի տալիս։

ՈՒ այս ամենում Երկիր Մեդիան չի՞ լրացնում պահանջները։ ՀՌՀ-ում հո չե՞ն գժվել։ Խենթացե՞լ են։

Իհարկե հասկանում եմ ինչ է դարձել ՀՌՀ-ը։ Մի քանիսին այս Ազգային Ժողովն է ընտրել։ Մեկը՝ ներկայիս Մյասնիկյան պուրակի վերանորոգման պաստառները պատռող, հետո արդեն պատգամավոր աշխատած ու Հայրենիքի պարտությունից հետո անհոգ բարձր վարձատրվող աշխատանքի գնացած ինքնահավան արվեստագետ, մյուսը՝ իրեն հայկական նիցչշե, բայց երբեմնի նախարարար եղած ժամանակ ջեբկիրությամբ զբաղված ինքնահավանը։

Բայց այդ հանձնաժողովում կային նաեւ սկզբունքայիններ։ Բայց պարտվեցին կենցաղի համար պայքարում։

Հիմա խոսքս ուղղում եմ երկու ճակատով՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ անհավականակն աշխատակազմ ջան։ Զիջել չկա, նահանջել չկա։ Դուք հաղթելու եք այս կռվում։ Մի քիչ դիմանալ է պետք։ Այդժամ ՁԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ դառնալու է լիարժեք։ Կողքերդ եմ։

Ո՞ւր է քաղհասարակությունը, մեր երբեմնի գովերգողները։ Այն շրջանակները, որոնք արտահայտվելու այլ հարթակներ երբեք չեն ունեցել մեր երկրում։ Հակառակ բոլոր ճնշումներին՝ Երկիր Մեդիան են գտել իբրեւ արտահայտման միակ հնարավարություն։

Եթե լռեն՝ այլեւս երբեք ձայնի իրավունք չեն ունենա, հարթակ չեն ունենա։

Իսկ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ ՉԻ՛ լռի։ Մե՛նք չենք լռի։ Ե՛ս չեմ լռի։

Տեսնենք՝ ով կհաղթի։ Որոշում կայացնող ՀՌՀ անդամները հանրային հաշվետու են լինելու՝ չկայացած երաժիշտներից մինչեւ մոռացված ինքնահավան նախարար։

Կռիիվս զավակիս համար է։ Հազարավորների ընտանիք դարձած ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ համար է։

Ի դեպ, երեկ չար նախախնամություն կար։ Առավոտյան սոցմեդիան հիշեցրեց, որ երկու տարի առաջ այս օրը Շուշիիում Երկիր Մեդիան պատրաստվում էր Արցախի հանրային հեռուստաստաեսության հետ ամանորի աննախադեպ հեռուստածրագիր նկարահանել։ Փայլուն ստացվեց։ Մեկ տարի հետո կորցրինք այդ ամենը։ Երկրորդ անգամ թույլ չենք տա:

https://www.facebook.com/lilit.manukyan.14473/posts/pfbid0NJ1QMQq7sSinnTXxVUKz5MZ5sUkurbDbqpQjHKrTzdNu61MwBp6hq18ijRkAnmZ4l

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը