Լրահոս

14.01.2011 12:35


Դ. Ջամալյան. «Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների փորձեր դարձյալ կլինեն»

Դ. Ջամալյան. «Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների փորձեր դարձյալ կլինեն»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասել է, որ այսօր Հայաստանը պատրաստ է ոչ միայն դիմագրավել Ադրբեջանի ռազմատենչ հռոտորաբանությանը, այլև՝  կոնկրետ գործողություններին։

Բանախոսը հայտնել է, որ  2010թ.-ին հայկական բանակը համալրվել է նոր սպառազինություններով՝  հատկապես օդուժի վտանգը չեզոքացնող  ռազմական տեխնիկայով։ «Մենք այսօր պատրաստ ենք չեզոքացնել հակառակորդի հրթիռային տեխնիկայի և օդուժի վտանգը։ Ժամանակակից պատերազմներում հաղթանակի հասնելու համար շատ կարևոր է օդուժի վտանգը չեզոքացնելը»,- նշել է փորձագետը։

Դավիթ Ջամալյանը չի բացառում, որ հնարավոր է լինեն, քաղաքական ենթատեքստ ունեցող հայ-ադրբեջանական փոքր մասշտաբի բախումներ։

«Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների փորձեր դարձյալ կլինեն, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունների Ադրբեջանը չի դիմի, քանի որ նախ պատրաստ չէ դրանց, հետո էլ միջազգային հանրությունը չի հանդուրժի դա։Բայց մենք ամեն ինչի կդիմակայենք, մեր զորքերի զգոնության մակարդակը բարձր է։ Տվյալ պարագայում ուժերի հարաբերակցությունը հավասար է, մենք անգամ առավելություններ ունենք»,- ասել է Ջամալյանը։

Այս խորագրի վերջին նյութերը