Կարծիք

03.12.2022 09:16


ԱԺ նիստը նայելուց տեսա, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ այժմ տեսնում եմ նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԱԺ նիստը նայելուց տեսա, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ այժմ տեսնում եմ նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԱԺ նիստը նայելուց մտածում էի, որ ես գիտեի, թե ինչ է «ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԸ», հետո տեսա նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ »: Այժմ տեսնում եմ, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:

Համաձայնվեք, որ նախկինում այսքան լայն հանրային ճանաչում ունեցող «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏՈՐՆԵՐ» չկային, կամ ավելի ճիշտ նրանք երբեք չէին մտածի, որ իրենց անբարոյական քաղաքական տեսակը կարող են և իրավունք ունեն հանրայնացնելու:

Այն հանրայինացվում է այսօր զուգահեռ «նախատոնական» ռեժիմով: Լույսերն ու գույները, դիզայնն ու էմոցիան, վառվռուն քաղաքն ու ճոխ զարդարանքը՝ շղարշն է փտած ու անդամալույծ պետության, մի գունավոր վիտրաժ, որի հետևում անպետք ու անունակ քաղաքական իրականությունն է: Այդ իրականությունը ցնցոտիավոր է, ծակ, անարժեք և այդ պատճառով էլ նորից ծակվում և փչացվում է: Քաղաքական թմրամոլությամբ տառապողներին տրվում է հերթական անեստեզիան՝ գունավոր լույսի տեսքով, թքած, թե այդ «լույսերի» ու «տոնի» ամրացումը որքան բան կփչացնի, կարևորը ծախսն արվի և «էֆորիան» հաստատվի հերթական անդամալուծությունից առաջ:

"ПОЧЕМ ОПИУМ ДЛЯ НАРОДА?"

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը