Տնտեսական

02.12.2022 20:17


Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում՝ The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում՝ The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022 թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում:

Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին Բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, Բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարևորել են նաև Բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը և Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է.

«Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022 թ. մեր ձեռքբերումների և մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը և թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու և թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման և մարդկային կապիտալի մեջ՝ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու և նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»:

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022 թ. մրցանակների և ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը