Լրահոս

22.09.2011 10:16


Առնո Կուռին և Լևոն Բարսեղյանին ոստիկանությունում բռնության չեն ենթարկել

Առնո Կուռին և Լևոն Բարսեղյանին ոստիկանությունում բռնության չեն ենթարկել

Սեպտեմբերի 21–ին ոստիկանություն են բերման ենթարկվել «Հանուն անկախության պահպանման դեմ ենք ռուսամոլներին» նախաձեռնության անդամներ, դիզայներ Առնո Կուռին և «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Նրանք անկախության օրը Մ. Սարյանի արձանի մոտից բողոքի քայլերթ պետք է իրականացնեին։

«7օր»–ի հետ զրույցում Առնո Կուռը տեղեկացրել է, որ երբ իրենք Սարյանի արձանի մոտ «Անկախ Հայաստան», «Հայաստանը ո՛չ Ռուսաստանի կազմում» և այլ գրություններով պաստառներն են պատրաստելիս եղել, ոստիկանները մոտեցել են և խորհուրդ տվել հեռանալ։ Երբ բողոքի քայլերթի մասնակիցները հրաժարվել են դա անել, ոստիկանները բաժանմունք են տարել իրեն և Լևոն Բարսեղյանին։ Առնո Կուռի խոսքերով՝ այնտեղ իրենք բռնության չեն ենթարկվել։ Նրանց ոստիկանությունում պահել են 3 ժամ՝ մինչև զորահանդեսի ավարտը, և բաց են թողել։

Ի դեպ, ոստիկանությունն էլ պնդել է, որ իրենք ոչ թե բերման են ենթարկել, այլ հրավիրել են նրանց զրույցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը