Անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին հանգիստ չի տալիս ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ստվերն անգամ, քանի որ հաղորդավարի կողմից նշվեցին Արցախյան պատերազմի հաղթանակում և բանակաշինության գործում իրենց ավանդը բերած ու չբերած բոլոր արժանի ու անարժան մարդկանց անունները, բայց շրջանցվեց գեներալ Բաբայանի անունը։
Ըստ սերժսարգսյանական սցենարի ստացվեց, որ Արցախի պատերազմը մերոնք առանց զորահրամանատարի են վարել։
Նկատենք, որ Բաբայանի անվան հիշատակումը ոչ թե իրեն, այլ սերունդներին է պետք։ Այսօրվա երիտասարդին չի կարելի խաբել ու կեղծ հերոսներ մատուցել։ Չի՛ կարելի երկու օրը մեկ տերերին փոխողներին ներկայացնել որպես հերոս գեներալներ ու դրանով իսկ արժեզրկել հերոսության գաղափարն ու գեներալական ուսադիրները։
Հրապարակում հնչեցված անունների ցանկից երևաց, որ Սերժ Սարգսյանը որոշել է «երկխոսող» և«հանդուրժող» մարդու իմիջի մեջ տեղավորվել, բայց երևաց նաև, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հոգեբանական խնդիրներ ունի և չի կարողանում հաղթահարել Սամվել Բաբայանի հետ կապված կոմպլեքսը։ Միգուցե դա գալիս է այն բանից, որ մերոնց հաջողությունների շրջանում և հարձակողական մարտերի մեկնարկի ժամանակ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր գտնվում ու զբաղված էր բանակի մատակարարման հույժ կարևոր գործո՞վ։ Միգուցե, չեմ կարող պնդել։
Ամեն դեպքում պետք է նշել, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպիսի կարծիք ունի Ս. Բաբայանիմասին՝ անուրանալի է նրա դերը մեր հզորագույն հաղթանակի մեջ և պատմությունը սրբագրելու կամ պատմագրության էջերը պոկելու ոմանց փորձերը դատապարտված են անհաջողության։ Փոքր մարդիկ անզոր են պատմության անիվը պտտելու գործում։ Համոզված եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Նյութը հրապարակվելուց քիչ անց իշխանական ճամբարը ներկայացնող մի քանի անձանցից (այդ թվում՝ պաշտպանության նախարարության ներկայացուցչից) հեռախոսազանգեր ստացա։ Նրանք ինձ ասում էին, թե ուշադիր չեմ եղել, քանի որ զորահանդեսի ժամանակ Սամվել Բաբայանի անունը տրվել է։ Այդ մարդիկ ակնհայտորեն չէին հասկացել գրածիս բուն իմաստը։
Ես իհարկե ուշադրությամբ հետևել եմ մեր բանակի տպավորիչ զորահանդեսին և գիտեմ, որ Բաբայանիանունը հնչեցվել է, բայց դա արվել է շքերթի վերջնամասում՝ այն էլ հայրենիքին պակաս կարևորության ծառայություններ մատուցողների շարքում, իսկ դա համարժեք է այն բանին, ինչի մասին խոսել եմ վերևում։ Այդպիսի դեպքերի համար է ասված, որ ավելի լավ է ընդհանրապես անունը չտային, քան նման դերակատարմամբ ու այդ ձևով ներկայացվեր հաղթանակներ բերած բանակի նախկին ղեկավարը։
Խոսել Արցախյան պատերազմի հաղթանակն ապահոված գլխավոր դեմքերի, ռազմագործողությունների օպերատիվ պլանը մշակողների ու հաղթանակած զորքի մասին և ա՛յդ հատվածում չտալ Արցախի զինված ուժերի այն ժամանակվա հրամանատարի անունը նույնն է, թե հաղորդում պատրաստես, ասենք,«Արարատ-73»–ի հաջողությունների մասին և այդ հաջողություններում կարևորես բոլորի(պաշտպանների, դարպասապահի, մերսողների, բժիշկների և այլոց) դերը ու միայն վերջում, երբ արդեն թվարկում ես մեր լեգենդար ֆուտբոլային թիմի պահեստայիններին, հիշես նաև Հ. Զանազանյանին, Ա. Անդրեասյանին կամ էլ գլխավոր մարզիչ Ն. Սիմոնյանին։ Դա անարդար է։
Ցավալի է տեսնելը, թե ինչպես է Հայաստանի նորագույն պատմությունը կեղծվում մեր իսկ ձեռքերով՝ ելնելով ինչ–ինչ անձնական խնդիրներից ու քաղաքական կոնյունկտուրայից։
Սամվել Բաբայանին «մոռացան» զորահանդեսի ժամանակ