Կարծիք

02.12.2022 09:50


Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության, որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը

Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության, որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը

Այնքան գրեցիք, որ հետաքրքրեց պայմանագիրը կարդալ: Գնումների armeps համակարգում, այս ընկերությունը երևում է միայն մեկ տեղ՝ Երևանի քաղաքապետարանի հետ այս աղմուկ հանած ծառայությունների մասով:Կարելի է ենթադրել, որ առաջին անգամն են պետական գնման մասնակցում, ընդ որում ՄԱ տարբերակով:

Փաստորեն ինչ է ստացվում:

Մեզանից հարկ են հավաքում, որ վճարեն ինչ-որ միջին կարողություններով ընկերության (ով լույս քաշելու ժամանակակից միջոց չգիտի), որ պատմամշակութային շենքերը ծակոտելով է տեղադրում լույսերը:

Հետո էլ ասում են դարդ մի արեք, մենք հոգացել ենք (այսինքն ավել են վճարել կրկին մեր հարկերի հաշվին), որ անցքերը լցնեն (ճիշտ են ասում, պայմանագրում նման կետ կա, տես նկարը):

Ի դեպ Պայմանագրի գինը (առանց մրցույթի գնում է) 191 միլիոն դրամ է, և ամբողջը կանխավճար է արվելու ու երեք փուլով մարվի և վերջին փուլի շուրջ 52 միլիոնը ապամոնտաժման համար է, ենթադրվում է ներառյալ ծակերի լիցքը:

Կարճ ասած, հո պայմանագիր չէ, տեղով գանձ է: Բայց ամեն դեպքում, սրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ շենքերը ծակծկել թուլատրելու պատասխանատուն՝ Կառավարությունը:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը