Տնտեսական

01.12.2022 15:40


Եվս 210 մլն դրամ բյուջեից հատկվացվեց, որ պաշտոնյաները արտասահման մեկնեն և հյուրեր ընդունեն

Եվս 210 մլն դրամ բյուջեից հատկվացվեց, որ պաշտոնյաները արտասահման մեկնեն և հյուրեր ընդունեն

ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ–ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում դեկտեմբերի 1-ին ընդունված որոշման նախագծից։

Դրա համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։

ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն–ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։

Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի` բյուջեով նախատեսված գումարներից։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը