Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին։ Ֆրանսիան շարունակում է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում` օգտվելով խաղաղության հնարավորությունից»,–շեշտել է գերատեսչությունը։
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է նաև, որ հենց այս ոգով է Ֆրանսիայի նախագահը Պրահայում անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության ծավալմանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ միաձայն կողմ քվեարկեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am