Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է էպիկենտրոնը, սակայն Երևանում այն ուժեղ զգացնել է տվել։ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի գրառումներից պարզ դարձավ, որ մարզերում (Մարտունի, Գյումրի և այլն) երկրաշարժը նույնպես զգացնել է տվել, այսինքն՝ գործ ունենք մեծ շառավղով երկրաշարժի հետ։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդն է։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության հետ առայժմ կապվել չի հաջողվում, իսկ նրանց կայքէջում որևէ բան չկա նոր երկրաշարժի մասին։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ երկրաշարժի էպիկենտրոնը Վան քաղաքից 38 կմ հյուսիս է։ Ըստ նախնական տվյալների՝ Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ։
Հայաստանում երկրաշարժի ուժգնությունը նախնական տվյալներով եղել է 3-5 բալ։
Երկրաշարժ Հայաստանում (լրացված)

7or.am