Լրահոս

21.09.2011 10:16


Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան

Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան

1991թ. Սեպտեմբերի 21-ին անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվեն:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեցանկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեցին: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան։ Շնորհավոր ձեր տոնը Հայաստանի Անկախ Հանրապետության քաղաքացիներ։

Այս խորագրի վերջին նյութերը