Մեր համաքաղաքացիները հոգնել են պետական ատյանների կողմից անտեսված լինելուց: Նրանից, որ հասարակ մարդու սովորական ցանկությունը հաշվի չի առնվում, որ փող ունեցողը տրորում և ոտնատակ է անում մնացածի իրավունքները: Փող ունենալու դեպքում կարող ես երեխայի խաղահրապարակի փոխարեն քեզ ավտոտնակ կառուցել, քո անճոռնի ու այլանդակ կառույցը չեն քանդի, իսկ օրվա հացին կարոտ մարդու փոքրիկ կրպակը կքանդեն: Դու կարող ես թքաց ունենալ բնապահպանական, ճարտարապետական նոռմերի վրա: Եթե պատվիրես, քեզ համար առանձին Սահմանադրություն էլ կգրեն: Իսկ մնացյալ քաղաքացիները ֆեյսբուքից բացի էլ հարթակ գրեթե չունեն, որպեսզի հասցնեն իրենց զայրույթը:
Մի խումբ արաբկիրցիներ հույսները կտրել են: Նրանք չգիտեն,ում դիմեն, որպեսզի չքանվի իրենք սիրելի 26 մանկապարտեզը: Որոշվել է, որ փոխարենը պետք է հյուրանոց կառուցվի: Դե իհարկե, այսօրվա երեխաները, որ վաղը պիտի ասեն «Հայաստանը ես եմ» ոչ ոքի պետք չեն: Պետք են հյուրանոցիծ ստացված փողերը: Մարդիկ վրդովված են, որ 2005 թ ԱԺ-ի ընդունած օրենքը, որով արգեվում է վաճառել կրթական, դպրոցական և նախադպրոցական կառույցները անտեսված է: «Խոսքի իրավունք» միավորումը միանում է այս արդարացի պահանջին, և կոչ անում մեծահաւրուստներին, քանդելու փոխարեն`կառուցել մանկապարտզներ: Հատկապես հեռավոր գյուղերում դրա կարիքը մեծ է: Իսկ այս պարագայում «Խոսքի իրավունք»-ը պահանջում է ՏԻՄ-ից անհապաղ կասեցնել գործնթացը:
«Խոսքի իրավունք». «Մանկապարտեզ կառուցելու փոխարեն`քանդում են»