Աշխարհ

29.11.2022 17:13


«Ղարաբաղի հարցը լուծված է»․ Էրդողանի ներկայացուցիչը դրական է գնահատել Պրահայի հանդիպումը

«Ղարաբաղի հարցը լուծված է»․ Էրդողանի ներկայացուցիչը դրական է գնահատել Պրահայի հանդիպումը

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, փոխանցում է «Sputnik Азербайджан»-ը։

Իբրահիմ Քալընը կարևորել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Պրահայում։

«Ղարաբաղյան հարցը լուծված է։ Շփումներն այժմ տեղի չեն ունենում երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարեւոր է»,-ընդգծել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը