Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը
«7օր»–ը պարզել է, որ FM 104.4ՄՀց հաճախականությամբ Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը։
Այս մասին տեղյա՞կ է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը, ինչպե՞ս է թուրքական ռադիոընկերության հաղորդումների հեռարձակումը Հայաստանում հնարավոր դարձել, և ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն այդ հեռարձակումը դադարեցնելու համար։ «7օր»–ն այս հարցերը գրավոր տարբերակով ուղղել է ՀՌԱՀ–ի էլեկտրոնային հասցեին։ ՀՌԱՀ Հանրային կապերի և մամուլի պատասխանատու ԼիլիթԳազազյանը պատասխանել է, որ ՀՀտարածքումռադիոհաճախություններիվիճակի, մասնավորապեսհարևաներկրներիցռադիոհեռուստատեսայինհեռարձակմանՀՀտարածքներթափանցելուհարցերըՀՀկապիևտրանսպորտինախարարությանիրավասությանխնդիրներ են:
Նույն հարցերն էլեկտրոնային տարբերակով «7օր»–ը հղել է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը։ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը, սակայն, նշել է, որ հարցը պետք է տպագիր տարբերակով ներկայացնել նախարարություն։
Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը
«7օր»–ը պարզել է, որ FM 104.4 ՄՀց հաճախականությամբ Հայաստանի գրեթե ողջ տարածքում հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը։
Այս մասին տեղյա՞կ է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը, ինչպե՞ս է թուրքական ռադիոընկերության հաղորդումների հեռարձակումը Հայաստանում հնարավոր դարձել, և ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն այդ հեռարձակումը դադարեցնելու համար։ «7օր»–ն այս հարցերը գրավոր տարբերակով ուղղել է ՀՌԱՀ–ի էլեկտրոնային հասցեին։ ՀՌԱՀ Հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը պատասխանել է, որ ՀՀ տարածքում ռադիոհաճախությունների վիճակի, մասնավորապես հարևան երկրներից ռադիոհեռուստատեսային հեռարձակման ՀՀ տարածք ներթափանցելու հարցերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության իրավասության խնդիրներ են:
Նույն հարցերն էլեկտրոնային տարբերակով «7օր»–ը հղել է նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը։ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը, սակայն, նշել է, որ հարցը պետք է տպագիր տարբերակով ներկայացնել նախարարություն։
7or.am