Կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Տարօրինակ կերպով համայնքապետի միակ թեկնածուն գործող քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անդամ Արտակ Գևորգյանն է: Մարալիկցիների խոսքերով՝ իրենց քաղաքում թևածում է խորհրդային դարաշարջանի ոգին, երբ ի վերուստ արդեն պարզ է, թե ով ընտրվելու: «7օր»–ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Արտակ Գևորգյանը Մարալիկում մրցակցության իմիտացիա ստեղծելու համար առաջադրել է նաև իր թիկնապահի թեկնածությունը: Իսկ ընտրարշավի սկզբում թիկնապահի թեկանծությունը հանվել է, այսպես ասած՝ խայտառակ չլինելու համար:
Այս հարցի կապակցությամբ Մարալիկի համայնքապետի միակ թեկնածու Արտակ Գևորգյանը «7օր»–ին տվել է հետևյալ պարզաբանումը. «Ես երբևիցե թիկնապահ չեմ ունեցել ու չեմ պատրաստվում ունենալ»:
Իսկ մեր հարցին, թե արդյոք բնակա՞ն է համարում, որ մարզի երրորդ քաղաքի համայնքապետի պաշտոնի համար մրցակցություն չկա, միակ թեկնածու Արտակ Գևորգյանը պատասխանել է. «Մեր ձգտումը միատարր հասրակություն ստեղծելն է եղել: Ինչ–որ առումով բնական եմ համարում ստեղծված իրավիճակը, որ մրցակիցներ չկան: Մենք Մարալիկում բոլորս էլ գիտակցում ենք, որ ինչ–որ պաշտոն զբաղեցնելու դեպքում պետք է ճիշտ կատարենք մեր պարտականությունները»:
Մարալիկում՝ կոմունի՞զմ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի